ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման հարցը:
Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ ամենահրատապ հարցը կրակի դադարեցումն է, քանի որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել:
Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ ամենակարևոր հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա կատարման վերահսկողությունը: Ռուսաստանցի դիվանագետը նաև պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը։