ՀՀ ԱԳՆ-ն Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Իտալիայի պատգամավորների պալատում «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինիի խոսքը:
«Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը, և հայցում ենք Իտալիայի կառավարությանը և ողջ միջազգային հանրությանը՝ հստակ ջանքեր գործադրել երաշխավորելու համար, որ Հայաստանը չենթարկվի հարձակման:
Հարկավոր է հստակ դիրքորոշում և անհապաղ քայլեր ձեռնարկել Կովկասի տարածաշրջանում խաղաղության շուտափույթ վերականգնման համար: Պետք է վերջ տալ ապակայունացնող վարքին և կառուցողական վերաբերմունք դրսևորել ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- ասել է Իտալիայի պատգամավորների պալատի խմբակցության ղեկավարը։