ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նևադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է նաև հայերի մասին:
«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաև հիանալի գործարարներ են: Երբ գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ նշվում էր, որ բազմաթիվ հայեր հավաքվել էին Կալիֆոռնիայի Նյուփորթ Բիչ քաղաքի փողոցներում՝ արցախյան պատերազմի վրա ուշադրություն հրավիրող և Թուրքիային ու Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով պաստառներով։