Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնել է, որ ադրբեջանական լրատվամիջոցների այսօր տարածած տեղեկատվությունը, թե Իրանը ոչնչացրել է հայկական անօդաչու թռչող սարք, որը հատել էր հայ-իրանական սահմանը, կեղծիք է։
Տեղեկատվությունը հաստատող որևէ ապացույց հրապարակման մեջ չէր ներկայացվում։
Անդրադառնալով թեմային՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկատվությունը։
Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ապատեղեկատվություն է, որը տարածելով՝ Ադրբեջանը փորձում է իր վրայից գցել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը խախտելու պատասխանատվությունը և սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում: