«Ես ուզում եմ հետևորդներիս ու կիսողներիս թիվը այստեղ կրկնակի պակասի, իսկ գնդապետ Ս.Գևորգյանի կողքին կանգնածների թիվը ավելանա: Եղբայրնե՛ր, քույրե՛ր, գործը այնտեղ է, այստեղ գործ անող շատ կա:
Երկու սպա քույրերս, որոնցից մեկի ամուսինը, ի դեպ, զոհվել է արդեն, ու մի քանի եղբայրներս հիմա ճակատում են: Նրանցից մի քանիսը վիրավոր են, մյուսները շարունակում են մարտերը»,- ասված է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ: