«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդության քննությունն այսօր հետաձգվել է:
Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նիստի հետաձգման պատճառն այն է, որ դատարանը պաշտպանական կողմից որոշ փաստաթղթեր է պահանջել: Փաստաբանի խոսքով՝ գրավի չափը որոշելու է դատարանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:30-ին։