Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում մեկ անգամ ևս անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը:
«Դիմակայել Ադրբեջանի առաջխաղացմանը Լեռնային Ղարաբաղում՝ նշանակում է դիմակայել նաև թուրքական իսլամի տարածմանը Եվրոպայում: Այս շաբաթ ես Սենատ կներկայացնեմ տեքստ՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչելու և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը: