Ռազմական գործողություններին զուգահեռ Արցախում հավաքում են բերքը: Արևածաղկի ու եգիպտացորենի դաշտերում բերքահավաքը մոտենում է ավարտին: Արցախցին սովոր է և՛ կռվել, և՛ հաց արարել:
Վիլեն Ավետիսյան (Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ) - Կոմբայնավար Արթուրը ռազմաճակատից այսօր է վերադարձել. գյուղի միակ կոմբայնավարն է: Պատերազմի առաջին օրվանից սպան կրկին տանկիստ է: Ե՛վ թիկունքում է, և՛ առաջին գծում:
Եգիպտացորենի և արևածաղկի բերքահավաքը հայտնի պատճառներով ուշացել է՝ ասում են արցախցի հողօգտագործողները: Հակառակորդի հարձակումները կասեցնելով՝ այստեղ նաև պարենի հարց են լուծում:
Պարենային անվտանգության խնդիր Արցախում չկա: Այդուհանդերձ, համեմատաբար հանգիստ հատվածներում սկսել են աշնանացանը:
Հավաքված բերքը հողօգտագործողները կպահեստավորեն, որ մատակարարեն ըստ պահանջարկի: