ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր վաղ առավոտյան մարտերը շարունակվել են, և հակառակորդը հյուսիսային ու հարավային ուղղությամբ փորձել է հարձակողական գործողություններ ծավալել, սակայն հյուսիսային ուղղությամբ մեկ-երկու գրոհներից հետո հետ է շպրտվել։
ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվել են, սակայն հիմնականում կողմերը դիրքային, զորաշարժերի փոփոխություններ գրեթե չեն ունեցել։ Այս պահին մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է՝ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։