ԱՄՆ նախագահի ընտրությունները մոտենում են, անցկացվում են տարբեր հարցումներ, որոնց արդյունքում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը գերազանցում է իր մրցակից Դոնալդ Թրամփին ավելի քան 10 տոկոսային կետով՝ հայտնում է Euronews-ը:
Պայքարն այժմ ընթանում է երկմտող ընտրողների համար: Երկու թեկնածուն էլ ընտրում են այն նահանգները, որոնք նախկինում նախընտրել են իրենց քաղաքական հակառակորդներին:
Թրամփը մեկնել է Նևադա, որը վերջին 16 տարում քվեարկում է դեմոկրատների օգտին, իսկ Բայդենը՝ Հյուսիսային Կարոլինա, որը 12 տարի է՝ նախընտրում է հանրապետականներին:
Դեմ առ դեմ վերջին բանավեճը տեղի կունենա այս շաբաթ՝ հինգշաբթի, Նեշվիլում:
Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին:
Նախագահից բացի՝ այս օրը կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և ԱՄՆ Սենատի մեկ երրորդը, ինչպես նաև 13 նահանգի նահանգապետերը: