ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
Խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
Խորհուրդը լրացում է կատարել ԱԺ խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԺԽՈ-001-Լ որոշման մեջ: