Այս պահին ամենակարևորը, որը թերևս մեծ ջանքեր չի պահանջում, ռազմատենչ հռետորաբանության դադարեցումն է ոչ միայն կողմերի, այլև միջազգային դերակատարների միջև, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Հաջորդ ամենակարևորը քայլը, ըստ Սերգեյ Լավրովի, ռազմական գործողությունների, քաղաքացիական բնակավայրերը ռմբակոծելու դադարեցումն է:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է Երևանի և Բաքվի հետ՝ Ղարաբաղում կրակի դադարեցման համար հսկողության մեխանիզմ ներդնելու ուղղությամբ:
«Մոսկվայում հանդիպումից հետո մեր հույսերը չարդարացան, ռազմական գործողությունները շարունակվեցին, շարունակվեցին նաև հարվածները քաղաքացիական ենթակառուցվածների, բնակավայրերի վրա:
Որպեսզի կրակի դադարեցումը գործի, պետք է ներդրվեն վերահսկման մեխանիզմներ: Այդ ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք, նախ և առաջ, մեր Պաշտպանության նախարարությունը հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։
Հույս ունեմ, որ մոտ ապագայում այդպիսի մեխանիզմը կհամաձայնեցվի»,- ասել է Լավրովը: