1lurer.am-ը ներկայացնում է այսօր Երևանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից լուսանկարներ:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում հարյուրավոր քաղաքացիներ Մատենադարանի դիմացից երթ են կազմակերպել դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: «Մի՛ լռեք» բացականչող քայլերթի կազմակերպիչների կարծիքով՝ իրենց բողոքի պատճառը կառույցի լռությունն է ու այս 20 օրերի անգործությունը։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքվել էին նաև ռազմական գործողությունների և քաղաքացիական օբյեկտների թիրախավորման հետևանքով Արցախում իրենց տները լքած կանայք իրենց երեխաների հետ, որոնց մեծ մասի ամուսիններն այս օրերին առաջնագծում են։ Նրանք միջազգային կազմակերպությունից պահանջում են աչք չփակել Ադրբեջանի քայլերի վրա ու ճանաչել Արցախի անկախությունը:
«Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ՄԱԿ-ը չի լսում մեր բարձրաձայնած խնդիրները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում»,-նշել են մասնակիցները։
Ավելի ուշ մի քանի հոգուց կազմված խումբը կարողացել է գրասենյակ մտնել, սակայն պարզվել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանձնակատարը տեղում չէ, իրենց նամակն ընդունելու է երեկոյան: