ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ այսօր հրավիրել է «Արիության մեդալով» հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին։
Դիմելով հայրենակիցներին՝ Արտակ Հովհաննիսյանն աշխարհասփյուռ հայությանն ասաց՝ բոլորս պետք է կանգնենք մեր երկրի, մեր բանակի կողքին և պետք է ամեն կերպ օգնենք, որպեսզի մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված հերոսներ, այլ ողջ հերոսներ։
«Իմ կոչն այն է, որ բոլոր այն կարող մարդիկ, որոնք կարող են ինչ-որ աջակցությամբ, ինչ-որ կերպ օգնել մեր բանակին, մեր երկրին, մեր հիմնադրամին, պետք է այդ ամենը կատարեն։ Բարձր ձայնով, հայրենասիրական երաժշտություն լսելով կամ քաղաքում պտտվելով մենք չենք օգնում կամ չենք ոգևորում դրանով մեր զինվորներին։ Մենք բոլորս պարտավոր ենք իրենց կողքին լինել ու պետք է լինենք»,- ասաց Արտակ Հովհաննիսյանը։