«Իր քաղաքացիների անվտանգությունը Իրանի կարմիր գիծն է։ Զինված ուժերը անհրաժեշտ նախազգուշացումները տվել են, մյուս կողմի բացատրությունները լսել են։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, եթե անգամ լինի սխալմամբ, պատասխանի է արժանանալու»,- «Իրնա» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ մամուլի ասուլիսում անդրադառնալով Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին: