ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ Թուրքիայի արտարժութային պաշարները արդեն իսկ նվազել են շուրջ 10 մլրդ դոլարով:
«Լիրան անկում է ապրում, որը Թուրքիայի քաղաքական արկածախնդրությունից բացի, ի թիվս այլոց, պայմանավորված է նաև զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով տնտեսությունում արտարժույթի քիչ գեներացմամբ:
Միաժամանակ երկրում բավական բարձր գնաճ է (շուրջ 37%): Այս պայմաններում երկրների (հատկապես եվրոպական) կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառումը էլ ավելի կմեծացնի Թուրքիայի տնտեսական խնդիրները: Ուստի #SanctionTurkey»,- գրել է պատգամավորը: