Ըստ
politico.com-ի՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջիկա ուրբաթ Վաշինգտոնում առանձին կընդունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին:
Տակավին պարզ չէ՝ արդյոք կկայանա՞ նաև հանդիպում արտգործնախարարների միջև, սակայն նրանց համաժամանակյա այցը ինքնին ուշագրավ է: Հանդիպումները կայանալու են ԱՄՆ նախագահի ընտրության նախօրեին: Պարբերականի՝ ԱՄՆ կառավարությանը մերձ կանգնած աղբյուրների համաձայն, առաջինը Պոմպեոյի հետ կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարը:
Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն էլ գոհունակություն էր հայտնել պետքարտուղար Պոմպեոյի այն հայտարարության կապակցությամբ, որ նա հանդիմանել էր Թուրքիային՝ հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու համար: «Մենք խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում»,- ասել էր Ներսեսյանը»՝ գրում է politico.com-ը: