Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
«Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել»,- գրված է հայտարարությունում։