Ուրբաթ Սիրիայից ավելի քան հազար զինյալ է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ, РИА Новости-ին հայտնել է աղբյուրը:
«Մենք պատրաստվում ենք առաջիկա օրերին ևս մեկ խմբաքանակ ուղարկել»,- հավելել է նա:
Ավելի վաղ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադն ասել էր, որ Թուրքիան Սիրիայից և տարածաշրջանի այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Բաքվին օգնելու համար: Անկարան կտրականապես մերժում է նման հայտարարությունները:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նույնպես հայտնել է, որ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններին տեղափոխում են հակամարտության գոտի: Ընդ որում՝ խոսքը ոչ թե հարյուրավոր, արդեն նույնիսկ հազարավոր արմատականների մասին է:
Իրավիճակը սրվում է Ադրբեջանին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ցուցաբերած աջակցության պատճառով: Հայաստանն էլ, իր հերթին, ՀԱՊԿ անդամ է:
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի ունեցան հայ-ադրբեջանական բանակցություններ, կողմերը պայմանավորվեցին զինադադարի, ինչպես նաև սպանվածների, գերիների և մարմինների փոխանակման շուրջ, բայց մարտերը շարունակվեցին:
Հոկտեմբերի 18-ի գիշերը հումանիտար հրադադարի կազմակերպման երկրորդ փորձն արվեց, բայց դա էլ չհանգեցրեց կայուն ապաէսկալացիայի: