Բունդեսթագի անդամ Օմիդ Նուրիպուրն անդրադարձել է Մեսութ Օզիլի քաղաքական գրառմանը, որով թուրքական ծագմամբ գերմանացի ֆուտբոլիստը արցախա-ադրբեջանական հակամարտությունում սատարել էր ադրբեջանական կողմին:
«Օզիլի անդրադարձը Հայաստանի կողմից տարածքների օկուպացմանը թերի է: Երբ Օզիլը բարձրաձայնում է նման հարցեր, նա պիտի քննադատի նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությունը:
Դրանից բացի, Աթաթուրքը նաև ասում էր՝ «Խաղաղություն տանը, խաղաղություն՝ աշխարհում»:
Այնուամենայնիվ, Թուրքիայի կառավարության ոչ ներքին, ոչ էլ արտաքին քաղաքականությունն այս պահին խաղաղ բնութ չունեն»,- գերմանական «Էն-Տե-Ֆաու» հեռուստաընկերությունը մեջբերում է Նուրիպուրի խոսքը: