Պատերազմի իսկական աստվածներ են ավագ լեյտենանտ Լևոն Սահակյանը, շարքային Սմբատ Քարամյանը, կրտսեր սերժանտ Արտաշես Թառոյանը, շարքային Հովսեփ Խաչատրյանը, կրտսեր սերժանտի կոչումով ժամկետային զինվորականներ Հովհաննես Միրզոյանն ու Ռոման Սիրեկանյանը, շարքային Ստեփան Միքայելյանը, շարքային Ջիվան Միքայելյանն ու շարքային Էրիկ Նազարյանը:
Նրանք դրսևորել են մասնագիտական բարձր վարպետության մակարդակ, բարոյակամային բարձր որակներ ու գերազանց ներդաշնակման աստիճան՝ հաշվենկատորեն ոչնչացնելով հակառակորդի զրահախումբը, մեծաքանակ կենդանի ուժ և կասեցրել առաջխաղացման բոլոր փորձերը:
Բոլորն էլ կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով: Այդ մասին հայտնում են Պաշտպանության բանակից: