Գերմանական «Էն-Տե-Ֆաու» հեռուստաընկերությունն անդրադարձել է թուրքական ծագմամբ գերմանացի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի՝ Ադրբեջանին աջակցող քաղաքական գրառմանը:
«Որպես ֆուտբոլիստ՝ Մեսութ Օզիլն այլևս դեր չի խաղում «Արսենալում»: Հիմա նա քաղաքականությունում է և կրկին կանգնած է Էրդողանի կողքին: Թուրքիայի նախագահի համար Մեսութ Օզիլը հիմա, փաստորեն, հրաշալի քաղաքական դեսպան է»,- գրել է հեռուստաընկերությունն իր կայքում:
Հեռուստաընկերության աչքից չի վրիպել նաև Օզիլի թվիթերյան գրառման տակ շուրջ 10 հազար մեկնաբանությունից մեկը. «Էրդողանի դեմքին սատանայական քմծիծաղ է առաջացել: Թուրքիայի նախագահն աջ ձեռքի ցուցամատով մատնացույց է անում ձախ կողմում գտնվող խամաճիկին: Մեսութ Օզիլ՝ «Արսենալի» սպիտակ ու կարմիր մարզաշապիկում գտնվող, բայց չորս լարից կախված մի ֆուտբոլիստ»: