Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հանդիպումը Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային, դրանում Թուրքիայի ընդգրկվածությանը և վերջիններիս հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների՝ տարածաշրջան ներթափանցմանը վերաբերող թեմաներ:
Հյուրերը մտքեր են փոխանակել Եվրոպային սպառնացող թուրքական վտանգի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և հնարավոր փոխգործակցության մասին: Անդրադարձ է կատարվել նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը՝ այն որակելով որպես նպատակային վանդալիզմ: