Կապիտան Ռոման Ադամյանն ու ավագ լեյտենանտ Սամվել Ավանեսյանը ակտիվորեն մասնակցել են հարավային և հարավարևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին:
Երկուսն էլ ներկայացված են «Արիության համար» մեդալների: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: