Ինչպե՞ս աշխարհին խաբել և չեղածը ներկայացնել որպես հայկական վայրագություն: Սա ադրբեջանական ֆեյք ձեռագիրն է: Այս նկարներն ադրբեջանցիները տարածում են որպես Գյանջայի այսօրվա իրականություն՝ իրականում գովազդելով իրենց եղբայրական պետությանը: Նկարում սիրիական պատերազմի լուսանկար է, զինվորը՝ թուրք: Իսկ այս մեկը կրկին, իբրև թե, Գյանջայից է, այնինչ համացանցում լուսանկարը որոնելիս կարելի է գտնել բնօրինակը, որը Թայվանում է: Այնտեղ գուցե չեն էլ լսել, որ իրենց անունը ադրբեջանցիները Գյանջա են դարձրել: Ֆոտոշոփի հնարքներին փորձում են նաև ձայներ ու տեսանյութեր ավելացնել հենց հայերին օգտագործելով: Ադրբեջանի համար օնլայն փամփուշտներ են դառնում, երբ, օրինակ, դրսից անհայտ պատվիրատուները հայերին փողի դիմաց առաջարկում են, ասենք, տեսագրել այսինչ փողոցն ու հայերենով ինչ-որ տեքստ կարդալ ու ձայնագրությունն ուղարկել: Արդյունքում՝ այս առաջին հայացքից անվնաս պատվերները մարդկանց ահաբեկող տեսանյութեր են դառնում:
Ի՞նչ անել, եթե, այնուամենայնիվ, արդեն խաբվել եք: Մեդիափորձագետները խորհուրդ են տալիս դիմել իրավապահներին։ Նման դեպքերում մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվում, միայն կօգնեն ավելի արագ զգետնել նաև օնլայն կեղծարարներին:
Իրենց ժողովրդին, մեզ ու աշխարհին խաբելու համար ադրբեջանցիները փորձում են օգտագործել նաև Հանրայինի վստահությունը՝ «Լուրեր»-ի անունից ֆեյք էջեր ստեղծելով: Եվ բավականին գիտակից թվացող մարդիկ նույնիսկ սկսեցին տարածել, քննադատել: Այնինչ մեդիագրագիտության տարրական հիգիենան պահելու դեպքում կարելի էր չխաբվել:
Նախ պետք է ստուգել՝ արդյոք հայկակա՞ն դոմեյն հարթակում է գրանցված, որովհետև, եթե իսկապես հայկական կայք է, շատ հեշտ գործիքներով կարելի է ստուգել: Մեկը ամնիկ.նեթն է:
Ու նույնիսկ եթե այս պարզ գործիքների տեղն էլ չգիտեք, պետք է հավատալ միայն պաշտոնական լրահոսին: Պետք է հասկանալ, եթե մենք ցույց ենք տալիս պատերազմի իրական պատկերը, հակառակորդն իր խոստացած արդեն 2-րդ հրադադարի խոստումը կատարելու փոխարեն ահռելի գումարներ է ծախսում աշխարհին խաբելու համար: Իսկ ադրբեջանական պարապը լրացնող անվճար թեյ ու սուրճով և էլ չգիտես ինչերով սնվող կայքերից խուսափելու համար Հանրայինի ֆեյք էջերի ծուղակը չընկնելու և նրանց կեղծ լուրերին չհավատալու համար հետևեք միայն մեր պաշտոնական էջերին: