Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից, լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած ՊՐՈԹԵԶԱՐԱՆ, որը կծառայի մեր հերոսներին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար, անելու ենք հնարավորն ու անհնարը:
Նշեմ, որ այս պահին նաև սկսել ենք մասնագետների վերապատրաստումը։ Ծրագիրն իրականացվում է Հոլանդիայի մեր հայրենակից՝ Գարիկ Խաչատրյանի ջանքերով:
Եվ ուրեմն հաղթելու ենք՝ առողջ և ուժեղ»,- գրել է նա: