ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը՝ հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ, ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում, հասցրել է հրթիռային հարվածներ։