Հոկտեմբերի 18-ին ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսում տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Արտաշես Թումանյանը Սեյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկություններ է ներկայացրել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական լայնածավալ գործընթացների, դրանցում Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված ահաբեկչական խմբավորումների մասնակցության մասին՝ ընդգծելով միջազգային հանրության անհապաղ միջամտության անհրաժեշտությունը։