ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Թուրքի հետ հնարավոր չէ պայմանավորվել, սա պատմական փաստ է, որը հենց հիմա, հենց այս պահին ու ամեն վայրկյան ապացուցվում է:
Ո՛չ մի կատարված խոստում, ո՛չ մի մարդկային դրսևորում, ո՛չ մի գրամ պատիվ, փոխարենը՝ հայերի նկատմամբ անչափելի ատելություն. նման վարքագծի տեր սուբյեկտի հետ հնարավոր չէ խաղաղ գոյակցել ու անընդհատ վտանգված չզգալ: Սա շատերս ցավով ենք արձանագրում, քանի որ հարևաններ ընտրելու հնարավորությունը սահմանափակ է:
Բայց այն, որ մեր ու թուրքերի համատեղ կյանքը մի տանիքի տակ բացառվում է, այլևս չի կարող քննարկվել որևէ հարթակում՝ պոզիտիվ միտումներով: Եթե դա տեսականորեն հնարավոր էր հարյուրամյա տքնաջան աշխատանքի արդյունքում, ապա թուրք-ադրբեջանական վարքը այս պահին այդ հնարավորությունը հետ է շպրտում հարյուրամյակներով:
Աշխարհը պիտի հասկանա, որ Արցախի համար հանուն փրկության անջատվելը այլընտրանք չունի»: