Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հերթական անգամ այցելել է զինվորական հոսպիտալ և հանդիպել այնտեղ գտնվող վիրավոր զինվորների հետ։
Սրբազանը աղոթք է բարձրացրել առ Աստված նրանց շուտափույթ ապաքինման համար։ Բուժանձնակազմին էլ մաղթել է ուժ ու կորով իրենց առաքելության մեջ։