Միջազգային առաջատար լրատվամիջոցները, նույնիսկ նրանք, որոնք, ըստ բացահայտված հետաքննությունների, 2012-14 թթ. Ադրբեջանի կառավարությունից կաշառք են ստացել, այսօր գրել են խախտված զինադադարի մասին:
Аl jazeera-ն, հղում անելով Հայաստանի պաշտոնական աղբյուրներին, գրում է, որ Ադրբեջանը խախտել է մարդասիրական զինադադարը՝ դրա հաստատումից րոպեներ անց: Բրիտանական BBC-ն նույնպես մեջբերում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի խոսքը՝ զինադադարի հաստատումից րոպեներ անց Ադրբեջանի կողմից հրթիռներ արձակելու մասին: CNN-ի վերջին անդրադարձը զինադադարի պայմանավորվածության մասին է: