Ամերիկյան CBS հեռուստառադիոընկերության տնօրեն Ջորջ Չիքսը ներողություն է խնդրել հայ համայնքից, որ իր աշխատակիցները ատելության խոսք են հնչեցրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ խաղաղ ցույց անող հայերի հասցեին:
Տնօրենը նամակ է հղել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Արմեն Բայբուրդյանին և տեղեկացրել, որ այդ աշխատողների գործունեությունը դադարեցվել է: Չիքսը նշել է, որ նախկին աշխատակիցների և CBS-ի արժեքները չեն համապատասխանում միմյանց: