Գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց են մեղադրում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում նոր «մարդասիրական հրադադարի» խախտման համար:
Ռազմական գործողությունների վերսկսումը տեղի ունեցավ երկրորդ զինադադարը ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ անց:
Հայաստանն ադրբեջանական ուժերին մեղադրում է հրետանի և հրթիռներ օգտագործելու մեջ, տեղական ժամանակով կեսգիշերին` զինադադարն ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ անց:
«Հերթական անգամ խախտելով մարդասիրական հրադադարի ռեժիմը ՝ հակառակորդը հրետանային ռմբակոծություն է արձակել հյուսիսային ուղղությամբ` ժամը 00:04-ից մինչև 02:45-ը, իսկ հրթիռներ արձակել հարավային ուղղությամբ՝ ժամը 02:20-ից մինչև 02:45-ը»,- գերմանական պարբերականը մեջբերում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հայտարարությունը:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական ուժերը «կոպտորեն խախտել են ևս մեկ պայմանավորվածություն»՝ նրանց մեղադրելով տարբեր ուղղություններով հրետանային և ականանետային արկեր արձակելու և առաջնագծի երկայնքով վաղ առավոտյան գրոհներ սկսելու մեջ: