Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է մարդասիրական զինադադար հաստատելու՝ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը` տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ հրապարակելով Մակրոնի ուղերձը:
Մակրոնն ընդգծել է, որ զինադադարի որոշումը պետք է խստորեն հարգվի երկու կողմից էլ:
«Այդ զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ։ Ֆրանսիան շատ ուշադիր կհետևի դրան և կպահպանի իր հանձնառությունը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն ընդմիշտ, և որպեսզի հնարավոր լինի արագ սկսել վստահության վրա հիմնված քննարկումները»,- ասված է Մակրոնի հայտարարության մեջ: