ՄԱԿ-ի՝ Իրանի զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվում է կիրակի օրը, չնայած Միացյալ Նահանգները դեռևս շարունակում է ջանքեր գործադրել այն երկարաձգելու համար: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Զենքի էմբարգոյի ավարտը Իրանին ազատություն է տալիս սպառազինություն գնել կամ վաճառել:
Պարբերականը ևս մեկ անգամ նշում է, որ էմբարգոն ավարտվում է հոկտեմբերի 18-ին: Սպառազինության արգելքի մասին համաձայնագիրը ստորագրվել է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջև 2015-ի միջուկային համաձայնագրի շրջանակում, ինչն ուղղված է Թեհրանին միջուկային զենքի հավանական ստեղծումը կանխելուն:
Իրանի իշխանությունները բազմիցս հայտնել են, որ իր միջուկային ծրագիրը պետք է ծառայի բացառապես խաղաղ նպատակների: