Ադրբեջանն ընդլայնել է «սև ցուցակը», որի համաձայն որոշ անձանց արգելվում է մուտք գործել երկիր: Այս անգամ «սև ցուցակում» է հայտնվել ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը՝ փոխանցում է РБК-ն:
Միլոնովին՝ Ադրբեջան մուտքից զրկելու պատճառը Լեռնային Ղարաբաղ կատարած այցն է: Պաշտոնական Բաքուն ռուս խորհրդարանականի այցն անվանել է «անպատասխանատու քայլ»:
Հիշեցնենք, որ Վիտալի Միլոնովը Ստեփանակերտ էր այցելել հոկտեմբերի 16-ին, որտեղ հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: