Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
«Քիչ են լինում այնպիսի դեպքեր, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են: Մենք կողմերին զսպվածության, առաջին հերթին՝ կրակի դադարեցման և դիվանագիտական ջանքերին վերադառնալու կոչ ենք արել: Կան որոշ նրբություններ, սակայն սկզբունքային առումով մենք աջակցում ենք այն գործընթացը, որը պետք է կողմերին տանի դեպի խաղաղություն»,- ասել է Անտոնովը ռուսական Առաջին ալիքի եթերում՝ ընդգծելով, որ դա հաճելի անակնկալ էր: