ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Բաքվի բռնապետը իր այսօրվա ելույթում, քարոզչական բոլոր ձևակերպումներով հանդերձ, խոստովանեց, որ հայերը ունեն ամուր պաշտպանական դիրքեր և ինչքան որ անհրաժեշտ է՝ զենք։
Հիշեցնենք Ալիևին, որ հայոց բանակը հզոր է, ունի ամուր կամք և անկոտրում է՝ հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար մղվող այդ ծանր պատերազմում։»։