Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարարական աշխատանքները կանգ չեն առել հանրապետության տարբեր բնակավայրերում՝ հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Չնայած կամավորագրված շինարարների մեծ թվին և աշխատուժի պակասին՝ այս օրերին ևս արվում է առավելագույնը՝ եղած ռեսուրսը համախմբելու և համայնքների զարգացումը ապահովելու ուղղությամբ:
Ընթացքի մեջ են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, մանկապարտեզների, մշակույթի տների վերակառուցման, բնակավայրերի ջրամատակարարման, գազիֆիկացման, արևային կայանների և էներգախնայող համակարգերի տեղադրման, սոցիալական ու տնտեսական այլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը:
Արմավիրի մարզ. Ապագա համայնք՝ «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում
Կոտայքի մարզ. Ջրվեժ համայնք. մանկապարտեզի շենքի կառուցում
Արմավիրի մարզ. Այգեշատ համայնք. մշակույթի տան հարակից տարածքի բարեկարգում
Արմավիրի մարզ. Արաքս համայնք. մանկապարտեզի վերանորոգում
Արմավիրի մարզ. Ջանֆիդա համայնք. մանկապարտեզի վերակառուցում
Գեղարքունիքի մարզ. Ծովագյուղ համայնք. փողոցների ասֆալտապատում
Արարատի մարզ. Նոր Խարբերդ համայնք. ասֆալտապատում
Արագածոտնի մարզ. Ապարան. ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
Շիրակի մարզ. Սարատակ համայնքի փողոցների ասֆալտապատում
Առաջնագիծն ամուր է զինվորի, թիկունքը՝ պատասխանատու քաղաքացիների շնորհիվ: