Այսօր Իսրայելում բողոքի ակցիա են կազմակերպել հրեական պետության հայ համայնքի ներկայացուցիչները՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Իսրայելի խորհրդարանի շենքի մատույցներում անցկացված ակցիայի ժամանակ հայ ցուցարարները բողոքել են Ադրբեջանին Իսրայելի զենքի վաճառքի դեմ: Հայ համայնքի ներկայացուցիչները նաև ավտոերթ են կազմակերպել Հայֆայից մինչև Երուսաղեմ:
Ավտոերթին մասնակցած մեքենաների վրա փակցվել է Հայաստանի դրոշը: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ սա առաջիկա մի շարք միջոցառումների սկիզբն է, որի ժամանակ ճնշումներ են գործադրելու կառավարության վրա՝ Ադրբեջանին իսրայելական սպառազինության ու ռազմական տեխնոլոգիաների վաճառքը դադարեցնելու նպատակով: