Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ՝ երկաթգծի կամրջի մոտ, երիտասարդ նկարիչ Կառլեն Վարդերեսյանը արվեստի միջոցով է մասնակցում նոր ժամանակների հերոսամարտին։
Կառլեն Վարդերեսյան (նկարիչ) - Երրորդ օրն է՝ կնայեմ լուրեր և երրորդ օրը կհավաքեմ ներկերը ու կուզեմ ինչ-որ բանով դուխ տամ, ուժ տամ, կսպասեմ, որ մեզ էլ կկանչեն, ամեն մարդ իր ներդրումը պիտի ունենա:
Անցումի երկու պատին պատերազմական դրվագներ են։ Ձախ պատին մեր զինվորի երեք հավաքական կերպար է, իսկ աջին հաղթանակն է։
Կառլեն Վարդերեսյան - Պատկերել եմ հաղթանակը, դրոշակակիրը կդնե դրոշը, ջոկատներն էլ իրար կողքին՝ տարբեր մասնագիտությամբ, ստեղ էլ հերոսներն են, որ դժվարին պահին երեք հոգով կպահեն ու կհաղթեն, սա ես պատկերել եմ, որ մեր երեք զինվորը հզոր է, կրակոցների դեմ ու տեխնիկայի դեմ։ Կարևորն անտեսանելի ուժն է:
Այս լեզուն իհարկե թշնամուն հասկանալի չէ, ինչպես, օրինակ՝ ավերված Ղազանչեցոց վանքի պատերի ներսում հնչող «Կռունկը» կամ գերեվարված ադրբեջանցու վիրահատությունը։ Բայց սա քաղաքակրթության և մեր ազգային տեսակի թելադրանքն է։
Կառլեն Վարդերեսյանի հայրը Արցախյան պատերազմի մասնակից է։ Առողջական խնդիրների պատճառով այսօր կամավորագրվել չի կարող, իսկ երիտասարդ նկարչի համար մինչև ծանուցումը խրամատն առայժմ այստեղ է։
Պատերազմի և խաղաղության պատերն արդեն պատրաստ են, մնում է լաքել ու վերջ։ Սա քաղաքակրթության, մշակույթի ու ազգի պատերազմն է քոչվոր ցեղերի գիշատչային բնազդների դեմ՝ ասում է նկարիչը, համոզված է՝ հաղթելու ենք՝ միաժամանակ պաշտպանելով քաղաքակրթության դարպասները խավարի ներխուժումից։