Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության շենքի դիմաց՝ պահանջելով ճշմարտացիորեն լուսաբանել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները:
Ցույցի մասնակիցները ծածանել են Հայաստանի ու Արցախի դրոշները՝ պահանջելով բրիտանական հանրությանը ներկայացնել պատերազմի մասին ճշմարտությունը:
Ցուցարարները կոչ են արել դադարեցնել հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիան ու ճանաչել Արցախի Հանրապետությունը: