Հայաստանին ու Արցախին զորակցություն են շարունակում հայտնել Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Բրյուսելում հայ ակտիվիստները ցույց են կազմակերպել՝ պահանջելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Բելգիահայերը բողոքում են նաև Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ: Ցուցարարները Եվրոպային կոչ են անում կույր չլինել՝ Թուրքիայի նախագահին անվանելով ահաբեկիչ: