Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարների վերաբերյալ ցանկը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 592 մլրդ 608 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 128 մլրդ 788 մլն դրամ:
Հարկ վճարողների առաջին տեղում «Գրանդ Տոբակոն» է, երկրորդ տեղում՝ «Գազպրոմ Արմենիան», երրորդում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: