Հակատանկիստ, ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանն է: Համացանցում հերոսի ժպիտն արդեն շատերին է հարազատ:
Հարությունը խոցել է թշնամու 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ: Ապաքինվելուց հետո պատրաստվում է միանալ ընկերներին:
Իր սխրանքների մասին քիչ է խոսում, սակայն խոստովանում է՝ թիկունքից ստացած օգնությունը սահմանին կռվող զինվորին ուժ է տալիս:
Ռազմաճակատում իրավիճակի մասին. վաղ առավոտից և՛ հյուսիսում, և՛ հարավում ադրբեջանական զինված ուժերը երկար հրետակոծությունից հետո, որի ընթացքում կիրառվել է նաև օդուժ, անցել են լայնածավալ հարձակման: