Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:
Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու
կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ:
Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հարենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…
Վշտակցում եմ բոլոր հարազատներին:
Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:
Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…»: