Միացյալ Նահանգները մերժել է ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման ու կրճատման պայմանագրի ժամկետը երկարաձգելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ տեղեկացնում է Deutsche Welle պարբերականը:
Պաշտոնական Մոսկվան ցանկանում է առանց պայմանների մեկ տարով երկարաձգել պայմանագիրը, մինչդեռ Վաշինգտոնը չի համաձայնել:
Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջուկային սպառազինության սահմանափակման ու կրճատման վերաբերյալ պայմանագրի ժամկետը լրանում է 2021-ի փետրվարին: Փաստաթղթի համաձայն՝ կրճատվում է երկու կողմերի ռազմավարական միջուկային մարտագլխիկների, հրթիռների ու ռումբերի թիվը: