Արցախի ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 16-ի լույսի 17-ի գիշերը Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով տուժել է 3 քաղաքացիական անձ. նրանց տեղափոխել են հիվանդանոց:
«Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել:
Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ, զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:
Ընդհանուր վնասների չափը ճշտվում է:
Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց»,- տեղեկացրել են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից: