Մեր առողջապահական համակարգի պատասխանատուները պատշաճ բուժօգնություն են ցուցաբերել ու ցուցաբերում ադրբեջանցի ռազմագերուն. այս մասին Արցախի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Իմ լիազորությունների շրջանակում էլ պատրաստ եմ ապահովել իր իրավունքների պաշտպանությունը, եթե կարիքը առաջանում է։ Բայց այսպիսի հարցերով ես կապի մեջ եմ լինում նաև Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի հետ։
Ըստ կարիքի՝ նրանց աջակցում եմ, որ իրենք էլ իրենց պարտականությունները կարողանան հավուր պատշաճի իրականացնել »,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։