Աշխատանք է տարվում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ՝ The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
«Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանան այս ամիս՝ տեղեկացրել է լրատվամիջոցը՝ նկատելով, որ թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն համապատասխան, այն նոր հրատապություն է ձեռք բերում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին:
Դեսպան Ներսեսյանը նշել է, որ այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակեն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը: